
We promote a new culture of interior and exterior landscaping and provide comprehensive landscape design services, including consultation, site measurement and planning, creative design solutions, landscaping, installation of automatic irrigation systems, pest and disease control and treatment, ongoing plant care and maintenance, as well as a wide range of gardening services.
Օ₂ Gardens-ը Հայաստանում իր տեսակի մեջ եզակի և առաջին նախագիծն է: Անվանումն ինքնին խորհրդանշական է, և հիմնված է կենսական կարևորություն ունեցող տարրի՝ թթվածնի վրա: Միևմույն ժամանակ՝ Օ₂ Gardens-ն ավելին է, քան միայն թթվածինը: Այս կոնցեպտը ներկայացված է «More than Oxygen» կարգախոսով և դրսևորվում է մեր գործունեության ուղղություններում:
Օ₂ Gardens-ի առաքելությունն է Հայաստանում ձևավորել կանաչապատման նոր մշակույթ, նպաստել լանդշաֆտային ճարտարապետության զարգացմանը, նոր ավանդույթների ստեղծմանը և հասարակության էկոլոգիական կրթվածության մակարդակի բարձրացմանը:

Շուրջ 25 000 քմ մակերեսով կանաչ և թթվածնաշատ այս միջավայրը հնարավորություն է տալիս լինել բնությանն ավելի մոտ: Այստեղ կարող եք շրջել, ունենալ հաճելի ժամանց, ծանոթանալ բույսերին, ցանկության դեպքում դրանցից յուրքանչյուրը ձեռք բերել և ունենալ ձեր բնակարանում, այգում, աշխատավայրում:

Օ₂ Gardens-ն ունի մասնագիտացված խանութ-ցուցասրահ, որտեղ ներկայացված են ինտերիերի և էքստերիերի համար նախատեսված աքսեսուարներ՝ ծաղկամանների լայն տեսականի, բույսերի սիրահարների համար թեմատիկ յուրօրինակ նվերներ, ինչպես նաև բույսերի և այգու խնամքի համար անհրաժեշտ իրեր ու գործիքներ:

Օ₂ Gardens-ը ներառում է նաև նմանատիպը չունեցող տնկարան, բուսաբանական այգի, ուսումնական կենտրոն, սրճարան, երեխաների համար նախտեսված խաղահրապարակ` ամբողջությամբ ուղղված կրթությանը, մասնագիտական միջոցառումների և ոլորտի մասնագետների համար փորձի փոխանակման սրահներ:
Իսկ այգու գրավչության ապահովման, լանդշաֆտային դիզայնի, բույսերի ճիշտ ընտրության և խնամքի, գրագետ նախագծված ու մոնտաժված ոռոգման համակարգ ներդնելու վերաբերյալ մասնագիտական լիարժեք խորհրդատվություն կտրամադրեն ընկերության հմուտ և պրոֆեսիոնալ մասնագետները: