Ֆիկուս ցիաթիստիպուլա-ն ունի խիտ, փարթամ, մուգ կանաչ սաղարթ՝ խոշոր, կաշվեկերպ և բաժակաձև տերևներով։ Այն ֆիկուսի դիմացկուն տեսակ է, որը մյուս տեսակների համեմատ ավելի լավ է հարմարվում չոր օդին և ստվերոտ պայմաններին։ Բույսը հեշտությամբ ճյուղավորվում է, իսկ մուգ, շերտազատվող կեղևը նրան տալիս է յուրահատուկ տեսք։ Այդ պատճառով այն հայտնի է նաև որպես «Birch Bark Fig»(կեչու կեղևով ֆիկուս) անվանումով ։
Բարենպաստ պայմաններում ֆիկուսը արագ է աճում և կարող է հասնել մինչև 4 մետր բարձրության, սակայն սենյակային պայմաններում դրա աճն ու չափը հնարավոր է վերահսկել։