Ագլաոնեման լավ է աճում լուսավորության բարձր մակարդակի պայմաններում։ Ինչքան բաց է տերևների գույնը, այնքան շատ լույս է պահանջվում։ Հասարակ՝ մուգ կանաչ տերևներով սորտերը նախընտրում են կիսաստվեր, մինչդեռ ավելի բաց, գույնզգույն սորտերը ունեն լավ լուսավորության կարիք։ Արևի ուղիղ ճառագայթներ չի սիրում։ «Silver bay» սորտը շատ դանդաղաճ է, սովորաբար հասնում է առավելագույնը 80–90 սմ բարձրության։